211652_close_icon
views-count2027 դիտում article-date 12:32 12-12-2020

ԱՄՆ Սենատը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձև է ընդունել

Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատը Թուրքիայի դեմ CAATSA տեսակի պատժամիջոցներ կիրառելու բանաձև է ընդունել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Axios-ը: Ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունված բանաձևը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ է նախատեսում` կապված ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հետ, սակայն Ամերիկայի Միացյալ Նահանգերի նախագահն իրավունք ունի վետո կիրառել բանաձևի դեմ: CAATSA տեսակի պատժամիջոցները նախատեսված են Իրանի, Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի քաղաքացիների ու նրանց պատկանող ընկերությունների, ինչպես նաև նրանց հետո համագործակցող այլ անձանց, կազմակերպությունների և երկրների համար:

Նմանատիպ նյութեր