38061 դիտում
09:40 10-11-2023
Արցախում հափշտակել են Արցախի ազգային անվտանգության ծառայությանը պատկանող 2 Hyundai County, Mercedes Sprinter, Ford Transit, Nissan Navara, Chevrolet Niva մակնիշների ավտոմեքենաները
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք, օգտվելով Արցախի Հանրապետության ոչ բարվոք իրավիճակից, հափշտակել են Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությանը պատկանող մի քանի տրանսպորտային միջոցներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հափշտակված ավտոմեքենաներն են՝ 2 հատ Hyundai County, Mercedes Sprinter, Ford Transit, Nissan Navara, Chevrolet Niva մակնիշի ավտոմեքենաները:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բոլոր ավտոմեքենաների վրա եղել են Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության համարանիշներ և հափշտակելով ավտոմեքենաները պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործություն կատարած անձին կամ անձանց ինքնությունը պարզելու և հափշտակված ավտոմեքենաները հայտնաբերելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։