211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում. 07-ը հարվածել է ճանապարհին հայտնված «Զազո» կովին. վիրավոր ուղևորին, մինչ շտապօգնության ժամանումը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count34743 դիտում article-date 15:25 10-12-2023
Այն, որ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայությունում ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի, ՀՀ ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի կարգադրություններում պարեկային ծառայությունում առաջնահերթություններից է համարվում նաև վիրավորներին առաջին բուժօգնություն ցուցաբերելը, գաղտնիք չէ: 

ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը առաջնահերթություններից է համարվում նաև դեպքի վայրում մինչ շտապօգնության բժիշկների ժամանումը պարեկները կարողանան ճիշտ և գրագետ բուժօգնություն ցուցաբերեն վիրավորներին:

Երեկ՝ դեկտեմբերի 9-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի գլխավորությամբ, ապացուցեցին, որ բավականին հմուտ տիրապետում են նաև վիրավորին առաջին անհրաժեշտության օգնություն ցուցաբերելու գործին: 

Ժամը 18:50-ի սահմաններում Վարդենիս-Շորժա-Ծովագյուղ ավտոճանապարհի 53 կմ հատվածում Կոտայքի մարզի բնակիչ, 42-ամյա Էդգար Հ.-ն իր վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով հարվածել է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 53-ամյա Գագիկ Ղ.-ին պատկանող խոշոր եղջերավոր անասունին: 

Բախման հետևանքով Էդգար Հ.-ի ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 40-ամյա Անգին Բ.-մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակի ամբուլատոր կենտրոն»:

Մինչ նշված կենտրոնի բժիշկների շտապօգնության ժամանումը՝ Անգին Բ.-ին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել ՊԾ Գեղարքունիքի մարզի պարեկները, ովքեր, օգտագործելով  իրենց ավտոմեքենայում պահվող դեղատուփը, մշակել և վիրակապել են վիրավորի վերքերը, ապա ժամանած բժիշկները նրան տեղափոխել են ամբուլատոր կենտրոն:

Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի, ավագ քննիչ Արամ Աբրահամյանի գլխավորությամբ: 

Վթարի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով խոշոր եղջերավոր անասունը՝ «Զազո» կովը, ստացել է միայն վնասվածքներ:

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+

Նմանատիպ նյութեր