211652_close_icon

ԱՄՆ-ն շարունակում է մերժել պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում հրադադարի հաստատման կոչերը, դա համարում ենք պարտվողական լուծում․ Սպիտակ տուն

views-count1066 դիտում article-date 09:06 07-11-2023
Միացյալ Նահանգները շարունակում է նախկինի պես մերժել պաղեստինա-իսրայելական հակամարտության շրջանակներում «ընդհանուր հրադադարի հաստատման» կոչերը։

Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին։

«Մենք դեռ չենք կարծում, որ համընդհանուր հրադադարն այս պահին տեղին է։ Երբ խոսում ենք հրադադարի մասին, նկատի ունենք ռազմական գործողությունների ամբողջական դադարեցումն ամբողջ տարածաշրջանում, ինչն այս պահին համարում ենք պարտվողական լուծում և, հետևաբար, չենք աջակցում դրան» - ասել է Քիրբին։

Նմանատիպ նյութեր