56767 դիտում
11:22 05-11-2023
Ողբերգական ավտովթար` Տավուշի մարզում. Lexus-ը, Կայանավան բնակավայրում մոտ 100 մ գլորվելով, կողաշրջված հայտնվել է ձորում. վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները. օպերատիվ են գործել պարեկները. ժամանել է մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ նոյեմբերի 4-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:
Ժամը 23:20-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ, 63-ամյա Ալբերտ Դալլաքյանը իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Իջևան-Բերդ ավտոճանապարհի Կայանավան բնակավայրում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 100 մ գլորվելով` կողաշրջված վիճակում հայտնվել ձորում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:
Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել դեպքի վայր ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Իջևանի թիվ 62 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, վաշտի հրամանատար Արտակ Օհանյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել են պարեկներ Արտակ Մկրտչյանն ու Գոռ Հարությունյանը, ովքեր մինչև առավոտ վերամբարձ կռունկի դեպքի վայր գալը հերթապահություն են իրականացրել:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Սևակ Բադիրյանն ու Ոստիկանության Իջևանի բաժնի պետ Արտյոմ Խաչատրյանը:
Վթարի մասին Ոստիկանության Իջևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2071 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)