211652_close_icon
views-count77205 դիտում article-date 17:34 27-05-2022

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. Honda-ն, մի քանի պտույտ գլորվելով, կողաշրջված հայտնվել է ձորում. վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել Լոռու մարզի պարեկները. օպերատիվ են գործել փրկարարներն ու բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Honda մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի  Գարգառ գյուղի վարչական տարածքռւմ դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում:

Ինչեպս հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  վարորդը, ում առաջինը օգնության են հասել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի  ավագ պարեկ Աշոտ Խալաթյանը, պարեկ Դավիթ Հարությունյանը՝ վաշտի հրամանատար Վիկտոր Սարգսյանի  գլխավորությամբ, դուրս են բերել ավտոմեքենայից և մինչ օպերատիվորեն կժամանեին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ստեփանավանի հրշեջ-փրկարարներն ու Ստեփանավանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել ապա  շտապօգնության ավտոմեքենայով նրան տեղափոխել են «Ստեփանավան» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Լոռու մարզի գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանն ու գումարտակի ծառայության ավագ պարեկ Արման Սուքիասյանը:

Հրշեջ–փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է  պարեկային ծառայության Լոռու գումարտակի ավագ հետաքննիչ  Արմեն Ալեքսանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նաև ավագ պարեկ Հովհաննես Հարությունյանն ու կրտսեր պարեկ Կառլեն Նասիլյանը,  որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է:

Պարեկային ծառայությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Արմինե Դանիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+

Նմանատիպ նյութեր