211652_close_icon
views-count1186 դիտում article-date 15:14 04-11-2023

Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովում որոշվել է չլուծարել Արցախի թեմը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում անցկացված ընդլայնված կազմով գերագույն հոգեւոր խորհրդի ժողովում որոշվել է պահպանել Արցախի թեմը։

Ժողովը նախագահել է Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը։ Ժողովում զեկույցով հանդես են եկել նաեւ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը եւ Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Զեկույցիս ամբողջ նպատակն այն է, թե ինչպես պահենք, պահպանենք  արցախցու դեմքը, էությունը, ինքնությունը։ Շատ դժվար ծրագիր է սա, եթե համապարփակ ու լուրջ աշխատանք չտարվի, մենք կկորցնենք ինքնությունը։ Արցախի թեմի լուծարումը չպետք է տեղի ունենա, ինչպես, ցավոք սրտի, լուծարվում է Արցախի պետականությունը։ Եվ Վեհափառ Հայրապետը ի ուրախություն բոլորիս, հայտարարեց, որ Արցախի թեմը չի լուծարվելու, այլ գործառույթները կփոխվեն փոքր-ինչ։ Սա նշանակում է, որ Արցախի թեմը կծառայի իր նպատակներին, սա նշանակում է, որ մենք մեր սրտում կունենանք երազանք՝ նորից վերադառնալու Արցախ»,- ասել է Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
 

Նմանատիպ նյութեր