Սպիտակի բժշկական կենտրոնն ու VIVA հիմնադրամը շարունակում են մնալ արցախահայության կողքին. հերթական մեծաքանակ օգնությունն է տրամադրվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ նոյեմբերի 2-ին, VIVA բարեգործական հիմնադրամը Սպիտակի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում տեղակայել էր հումանիտար աջակցման շարժական շտաբ, որտեղ Արցախից բռնի տեղահանված անձանց մեծաքանակ օգնություն է տրամադրել:
Նախաձեռնությանն աջակցել են Սպիտակի բժշկական կենտրոնի ու պոլիկլինիկայի անձնակազմը՝ տնօրեն Վարդուհի Սիսակյանի անմիջական մասնակցությամբ ու գլխավորությամբ:
Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին տրամադրվել է բժշկական խորհրդատվություն, կանանց եւ երեխաների համար՝ հիգիենայի միջոցներ, ինչպես նաեւ մանկական սնունդ՝ մինչեւ 3 տարեկան երեխաների համար: Մեր հայրենակիցներին տրամադրվել է նաեւ անհրաժեշտ դեղորայք:
Հումանիտար աջակցության ընթացքում միայն երեկ Սպիտակի կենտրոնում օգնություն է ցուցաբերվել Արցախից բռնի տեղահանված ավելի քան 100 ընտանիքի:
Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդուհի Սիսակյանը, շնորհակալություն հայտնելով ցուցաբերած աջակցության համար, իր եւ ամբողջ բժշկական կենտրոնի անունից պատրաստակամություն է հայտնել սատար կանգնել ցանկացած նախաձեռնության, որը կծառայի ի նպաստ ազգաբնակչության: