211652_close_icon
views-count23308 դիտում article-date 14:11 03-03-2023

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում․ բախվել են Kia-ն, «06»-ն ու կցորդիչով բեռնատարը․ կան վիրավորներ․ օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 13։10-ի սահմաններում Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի Ծաղկավան գյուղի վարչական տարածքում բախվել են Kia, VAZ 2106 մակնիշի և կցորդիչով բեռնատար ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության թիվ 62 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, օպերատիվորեն ժամանած «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Տավուշի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ։ 

Տեղում տարածքը սահմանազատել են պարեկները, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքեաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է։ 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Սերգո Ավետիսյանն ու Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետը; 

Վթարի մասին Պարեկային Ծառայության Տավուշի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և հատկապես կարևոր գործերով քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։ 

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 133+
133+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր