211652_close_icon

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

views-count1306 դիտում article-date 20:04 31-10-2023
Հոկտեմբերի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ընդլայնված կազմով:

Ժողովը բացվեց Տերունական աղոթքով։ Այնուհետև Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ հայցելով Սուրբ Հոգու առաջնորդությունը ժողովի բարեհաջող և արդյունավետ ընթացքի համար։

Քառօրյա ժողովի ընթացքում կքննարկվեն հանրապետության առջև ծառացած հետպատերազմյա մարտահրավերներին և Արցախից բռնի տեղահանված հայորդիների հիմնախնդիրներին, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանմանը, Եկեղեցու հոգևոր, կրթական ու սոցիալական առաքելությանն առնչված հարցեր:

Նմանատիպ նյութեր