211652_close_icon
views-count63487 դիտում article-date 15:27 28-10-2023

Խոշոր ավտովթար՝ Երևանում. ոստիկանության զորքերի ծառայողը Nissan-ով կոտրել է երկաթե էլեկտրասյունն ու հայտնվել մայթին. նրան տեղում բուժօգնություն են ցուցաբերել շտապօգնության բժիշկներն ու տեղափոխել հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:10-ի սահմաներում 32-ամյա Գրիգոր Զ.-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Աշտարակի խճուղուց դեպի Դավիթաշեն ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն և առաջ ընթանալով հայտնվել վերգետնյա անցման մոտ՝ հետիոտնի ճանապարհին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներ ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխել են «Արմենիա»  բժշկական կենտրոն:

Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել՝ ոտքին դնելով ֆիքսատոր և քաղաքացիների օգնությամբ պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել, հետաքրքրասեր վարորդներին են դեպքի վայրից հեռացրել ու ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Արտակ Մանուկյանը, պարեկներ Վանիկ Լալայանն ու Նարեկ Ավետիսյանը:

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործություններ քննթյան բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Քննիչի հանձնարարականով ավտտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Գ. Շամշյանի տեղեկություններով վարորդը ծառայում է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության զորքերի N զորամասում:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 204+
204+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր