36187 դիտում
17:47 30-11-2022
Երևանում 34-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, պարեկները, չսպասելով շտապօգնության ժամանմանը, նախ տեղում բուժօգնություն են ցուցաբերել, ապա նրան տեղափոխել հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ նոյեմբերի 30-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 34-ամյա Խաչիկ Հ-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Եզնիկ Կողբացի-Ամիրյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդ փախուստի չի դիմել, իսկ տեղում ծառայություն կատարող ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Գոռ Հայրապետյանն ու Ալիկ Հովհաննիսյանը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա պարեկային ծառայության ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել նույն գումարտակի հրամանատար Արամ Դադոյանն ու նույն վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանը։
Վրաերթի մասին Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։
Վրաերթի փաստով Գ. Ծառուկյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+