211652_close_icon

Իսրայելում արգելել են բողոքի ակցիաներ անցկացնել վարչապետի նստավայրի մոտ. Jpost

views-count1000 դիտում article-date 12:26 28-10-2023
Իսրայելի ոստիկանությունը հայտարարել է, որ թույլ չի տա իրականացնել շաբաթ օրը նախատեսված բողոքի ակցիաները՝ կապված կառավարության քննադատության հետ։ News.am-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է The Jerusalem Post թերթը։

«Իսրայելի ոստիկանությունը հայտարարել է, որ թույլ չի տա իրականացնել շաբաթ երեկոյան նախատեսված բողոքի ցույցերը Կեյսարիայում, վարչապետ Բենիամին Նեթանյահուի նստավայրի մոտ, որովհետեւ չի կարելի քաղաքական ցույցեր իրականացնել ռազմական ժամանակ, եւ նախազգուշացրել է, որ ոստիկանական ուժերը կցրեն նման ցանկացած ցույց»,- նշել է պարբերականը։

Նմանատիպ նյութեր