211652_close_icon
views-count101924 դիտում article-date 11:19 26-10-2023

Խոշոր հրդեհ՝ Երևանում գործող ավտովերանորոգման կետում․ Porsche Taycan-ն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի, կան այրված ավտոմեքենաներ, Porsche Cayenne-ն էլ ջերմահարվել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 00․35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Թբիլիսյան խճուղու թիվ 35/1 հասցեում գործող ավտովերանորոգման կետում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են ավտովերանորոգման կետի աշխատակիցները։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ։

Տեղում ծառայություն են իրականացրել պարեկներ Վլադիմիր Մկրտչյանը և Սերգեյ Հարությունյանը։

Պարզվել է՝ այրվել են ավտովերանորոգման կետում կայանված Porsche Taycan մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ, GAZel  և Honda Odyssey մակնիշի ավտոմեքենաները։

Ջերմահարվել է նաև կայանված Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենան։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները։

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի


 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 164+
164+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր