15051 դիտում
13:59 08-04-2023
Արտակարգ դեպք` Տավուշի մարզում. 62-մյա վարորդը Opel Zafira-ով կողասահելով հայտնվել է ձորակի եզրին. օպերատիվ են գործել Տավուշի մարզի հրշեջ-փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` ապրիլի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում:
Ժամը 11։25-ի սահմաններում Opel Zafira մակնիշի ավտոմեքենան Այգեհովիտ բնակավայրի վերջնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 5 մետր կողասահելով` հայտնվել ձորակի եզրին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենան երթևեկելի հատված դուրս բերելու համար վարորդը` Կոտայքի մարզի բնակիչ 62-ամյա Ժորա Դ.-ն, ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որպեսզի օգնության հասնեն հրշեջ-փրկարարները։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության թիվ 62 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները` գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Պարեկները սահմանազատել են տարածքը, որից հետո հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի գոտի։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Լուսանկարները` Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1831 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)