60223 դիտում
15:50 20-10-2023
Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. Աղվերանում գործող «Ոսկե գետակ» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հոկտեմբերի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնոթյան բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Աղվերան գյուղում գործող «Ոսկե գետակ» հյուրանոցային համալիր, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի ավագ օպերլիազոր Պետրոսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և օրվա պատասխանատու Արտաշես Ղազարյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Հայկ Գյուլումյանն ու կրտսեր պարեկ Վիգեն Սիրականյանը:
Ահազանզով ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները նշված հյուրանոցային համալիրի իր ժամանակավոր բնակության սենյակում հայտնաբերել են Տավուշի մարզի բնակիչ 41-ամյա Արտյոմ Ղ.-ի դին:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով Չարենցավանի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր նշված հյուրանոցային համալիրում՝ որպես խոհարար, իսկ նրան մահացած հայտնաբերել է նշված հյուրանոցային համալիրի մենեջերը:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+