211652_close_icon
views-count78898 դիտում article-date 15:08 20-10-2023

Վրաերթ՝ Լոռու մարզում. Վանաձորում մարդատար գազելը վրաերթի է ենթարկել փողոցը հետիոտնային անցումով անցնող անչափահաս հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ՝ 41-ամյա Պավլիկ Ա.-ն իր վարած «ԳԱԶ 322132» մակնիշի մարդատար գազելով Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտա 18 շենքի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ՝ 12-ամյա Մանե Հ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է երեխային տեղափոխել «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ:

Վարդորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Վրաերթի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գազելը սպասարկում է Բազում-Քիմգործարան երթուղին:

Երեխան էլ փողոցը անցնելիս է եղել հետիոտնի համար նախատեսված վայրով:

Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր