934 դիտում
18:43 18-10-2023
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Բելգիայի դեսպանին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բելգիայի թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին։
Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից այս պահին իրականացվող ծրագրերը՝ նշելով, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության միջոցառումների իրականացմամբ պայմանավորված՝ սոցիալական պաշտպանության ոլորտում սահմանված առաջնահերթություններն այժմ այլ ուղղվածություն ունեն։
«ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների առաջնային կարիքների բավարարման և անհրաժեշտ սոցիալական ծառայությունների տրամադրման նպատակով՝ նախարարության կողմից մշակվել և իրականացվում են սոցիալական աջակցության ծրագրեր։ Մեր ամենօրյա աշխատանքի և ուշադրության կենտրոնում են նաև առավել խոցելի խմբերը, հատկապես՝ միայնակ տարեցները, շուրջօրյա խնամքի կարիք և հաշմանդամություն ունեցող անձինք, առանց ծնողական խնամքի մնացած երեխաները, ովքեր ՀՀ մուտք գործելու առաջին իսկ օրվանից մեր հոգածության և խնամքի ներքո են»,- նշել է նախարարը։
Էրիկ Դե Մույնքը հայտնել է Բելգիայի Թագավորության պատրաստակամության մասին՝ աջակցելու ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց և նշել, որ կան պայթյունից տուժածներ, որոնք անհրաժեշտ բժշկական ծառայություններ ստանալու նպատակով տեղափոխվել են Բելգիա։
Անցնելով օրակարգային այլ հարցերի՝ կողմերը քննարկել են նաև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում երկկողմ հարաբերությունների ընդլանմանն առնչվող մի շարք հարցեր։ Մասնավորապես, դիտարկվել են ուսումնասիրությունների իրականացման և փորձի փոխանակման հնարավորությունները՝ Բելգիայի Թագավորության Սոցիալական ապահովության դաշնային հանրային ծառայության գործունեության, կանանց տնտեսական ակտիվացմանն ուղղված ծրագրերի, ակտիվ ծերացման քաղաքականության, գործազրկության հաղթահարման, ինչպես նաև ինքնազբաղվածության ապահովման վերաբերյալ։ Նախարար Մկրտչյանը հետաքրքվել է նաև հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող «Disability Advantage Card»-երի կիրառման՝ բելգիական փորձով։
Անդրադառնալով ոլորտային համագործակցությանը՝ նախարարը նշել է, որ 2023 թ․ մարտին Նյու Յորքում կայացած ՄԱԿ կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 67-րդ նստաշրջանի ընթացքում ոլորտային մի շարք հարցեր են քննարկվել Բելգիայում ֆրանսիական համայնքի փոխնախագահ, մշակույթի, լրատվամիջոցների, կանանց իրավունքների, երեխաների խնամքի և առողջության նախարար Բենեդիկտ Լինարդի հետ հանդիպման ժամանակ։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել կանանց և երեխաների հիմնահարցերի ոլորտում համագործակցության հնարավորություններին, մտքեր են փոխանակվել նաև երկու երկրներում հասարակության տարբեր ոլորտներում երեխաների ներգրավվածության ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացման վերաբերյալ։ Նախարարը հույս է հայտնել, որ արդեն իսկ քննարկված ոլորտային հարցերի շուրջ արդյունավետ և ակտիվ աշխատանքներ կտարվեն։
Էրիկ Դե Մույնքը ներկայացրել է խոցելի խմբերին և աջակցության կարիք ունեցող այլ անձանց սոցիալ-հոգեբանական, կարիքների գնահատման գործընթացների վերաբերյալ իր երկրում գործող մեխանիզմները։
«Մենք կարևորում ենք ձեզ հետ համագործակցությունը, նախ քանի որ Հայաստանը ժողովրդավարական պետություն է, ինչպես նաև այն հանգամանքով պայմանավորված, որ Բելգիայում կա ակտիվ հայ համայնք։ Բելգիայի Թագավորությունն ու Եվրամիությունը պատրաստակամ են աջակցել և ցանկանում են ուղեկցել Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին»,- ասել է դեսպանը։
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել կարճ ժամանակում ընթացք տալ քննարկված ծրագրերին։

Նմանատիպ նյութեր
813 դիտում
21:29 13-01-2023
Նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Բուլղարիայի դեսպանին
907 դիտում
19:23 11-08-2023
Իրանի հետ մեր համագործակցությունը բազմաշերտ է. Նարեկ Մկրտչյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին
1111 դիտում
18:12 25-10-2023
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Քուվեյթի դեսպանին
Այս բաժնից
859 դիտում
16:33 27-12-2024
Տարբեր տեսակի ու մեծ քանակի թմրամիջոցներ. Մալաթիայի համայնքային ոստիկանների բացահայտումը