211652_close_icon
views-count12364 դիտում article-date 23:15 11-10-2023

Երևանում տեղի ունեցավ ֆուտզալի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գավաթի ներկորպորատիվ մրցաշարը․ Երևանի ԳԳՄ-ի թիմը դարձավ մրցաշարի հաղթող․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հոկտեմբերի 7-ին Երևանում տեղի ունեցավ  ֆուտզալի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գավաթի ներկորպորատիվ մրցաշարը, որին մասնակցել են Ընկերության աշխատակազմի, «Տրանսգազ» ՍՊԸ-ի, Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի (ԳԳՄ) թիմերը, ինչպես նաև մնացած 14 ԳԳՄ-ների հավաքականը։

Մրցաշարն անցկացվել է երկու փուլով։ Ընտրական փուլում եզրափակիչ դուրս գալու համար հանդիպել են աշխատակազմի և «Տրանսգազ» ՍՊԸ-ի թիմերը, իսկ Երևանի ԳԳՄ ֆուտբոլիստները խաղացել են ԳԳՄ-ների հավաքականի հետ։

Չնայած նրան, որ խաղադաշտ էին դուրս եկել գործընկերներ, մրցաշարն անցել է մրցակցային մթնոլորտում, բոլոր թիմերը ցուցադրել են իսկապես հետաքրքիր և դիտարժան խաղ։

Իսկ եզրափակչում հանդիպել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակազմի և Երևանի ԳԳՄ-ի ֆուտբոլիստները։ Վերջիններս՝ հաղթելով մրցակիցներին, դարձել են գավաթակիր։

Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է 2։2 հաշվով, սակայն Երևանի ԳԳՄ-ի թիմն առաջ է անցել հետխաղային 11-մետրանոց հարվածաշարի արդյունքներով։ Եզրափակիչ հանդիպման ընդհանուր հաշիվը՝ 4։3։

Գավաթը հաղթողներին հանձնեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանը։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 691+
691+

Նմանատիպ նյութեր