211652_close_icon
views-count28821 դիտում article-date 14:58 11-10-2023

Ավտովթար Կոտայքի մարզում․ Նոր Հաճնի կամրջի մոտ՝ գազալցակայանի դիմաց, ճակատ ճակատի բախվել են Mitsubishi-ն ու Nissan-ը, վիրավորներից մեկը ՀՀ ՊՆ ծառայող է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 08.00-ի սահմաններում Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհի՝ Նոր Հաճնի կամրջի հարևանությամբ գտնվող գազալցակայանի մոտ բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ, 31-ամյա Հովհաննես Ա-ի վարած Mitsubishi մակնիշի և 38-ամյա Աշոտ Ո․-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mitsubishi-ի վարորդն ու Nissan-ի ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ, 37-ամյա Վոլոդյա Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Գ․Շամշյանի տեղեկություններով, Nissan-ի վարորդը  վարորդներից մեկը ՀՀ ՊՆ ծառայող է։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի, դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ պարեկ Խաչատուր Էլոյանը, պարեկ Արմեն Վարդանյանը և պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում է, քանի որ հետաքրքրասեր վարորդները փորձում են ավտոմեքենաները կայանել և ստեղծել խցանում, սակայն պարեկներին հաջողվում է նրանց հեռացնել դեպքի վայրից: 

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Կարեն Փթուկյանի, բաժնի պետի տեղակալ Յուրա Պապյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գրիգոր Դալլաքյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի


 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր