71128 դիտում
19:06 09-10-2023
Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. փլուզում է տեղի ունեցել Լճաշեն գյուղի սեփական տներից մեկում. քաղաքացիներն ու փրկարարները վիրավորին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լճաշեն գյուղում պատ է փլուզվել և փլատակների տակ քաղաքացի է մնացել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարկան ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը քաղաքացիները 9-րդ փողոցի թիվ 3-րդ տան արտաքին պատի փլատակների տակից դուրս են բերել 74-ամյա Վոլոդյա Մ.-ին, ապա փրկարարները պատգարակով վիրավորին մոտեցրել են օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային:
Բժիշկները վիրավորին մինչ հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանը։
Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9705 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին