211652_close_icon

Առողջական վիճակի վատթարացմամբ պայմանավորված` Գարիկն այսօր հետազոտություն է անցել քաղաքացիական հիվանդանոցում․ Տիգրան Աբրահամյան

views-count1282 դիտում article-date 21:17 06-10-2023
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«44-օրյա պատերազմի հերոսներից Մխիթար Գալեյանի հայրը` Գարիկ Գալեյանը, շուրջ 1 ամիս է` ապօրինի կալանքի մեջ է:

Վերջինս ունի պատժի և կալանքի կրմանը խոչընդոտող 3 հիվանդություն, սակայն դա չխանգարեց իշխանությանը` վերջինիս ճաղերից այն կողմ ուղարկել:

Առողջական վիճակի վատթարացմամբ պայմանավորված` Գարիկն այսօր հետազոտություն է անցել քաղաքացիական հիվանդանոցում, սակայն անհրաժեշտ միջամտության բացակայության դեպքում` վերջինիս առողջական վիճակը կշարունակվի սրվել:

Այս իշխանության գործելաոճն է` առավելագույնս զիջողականություն թշնամու հետ հարաբերություններում և դաժան վերաբերմունք սեփական ժողովրդի նկատմամբ:

Ազատությո՛ւն Գարիկ Գալեյանին և իշխանության ճնշումների թիրախում գտնվող մեր բոլոր հայրենակիցներին»։

Նմանատիպ նյութեր