211652_close_icon

Հակասանիտարական ու համաճարակի վտանգ՝ Երևանում. կեղտաջրերը ամիսներ շարունակ ողողում են բնակելի մի քանի շենքերի բակեր, բնակիչներն էլ ասում են՝ թաղապետարանն ու «Վեոլիա ջուրը» տեղում դոփում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count17831 դիտում article-date 13:41 06-10-2023
Մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ն ահազանգեր է ստանում, որ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի 3-րդ զանգվածի Քոչարյան փողոցի թիվ 10, 12, 13, 14 շենքերի բնակիչներից, ովքեր իրենց զայրույթն են ուղղում Նոր Նորքի թաղապետարանի և «Վեոլիա ջրի» հասցեին:

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին՝.

«Երկու տարի է՝ բարձիթողի վիճակ է տիրում. դիտահորերից կեղտաջրերը դուրս են գալիս ու լցվում շենքերի նկուղներ: 3-4 շենք արդեն, կարելի է ասել, դարձել են վթարային, քանի որ այդ կեղտաջուրը նաև վնասում է շենքերի հիմքերը: Մեռանք զանգելով Նոր Նորքի թաղապետարան ու Վեոլիա ջուր, բայց ոչ մի սրտացավ վերաբերմունք ու ոչ մի հոգատարություն: «Վեոլիա ջուրը» մի երկու անգամ ստից եկավ, ասաց՝ մի բան կանենք ու գնաց: Դե թաղապետարանի մասին էլ խոսքեր չկան. ասես՝ ուղեղները շպրիցով հանած լինեն: Բա տնաշեննե՛ր, մի 2 կիլոմետրի վրա է ձեր աշխատավայրը: Մեռանք զանգելով, տեղեկացնելով: Ոչ մի անգամ չեն բարեհաճել ժամանել ու տեղում իրավիճակին ծանոթանալ: Ընտրությունից ընտրություն են գալիս, սարեր են խոստնում, բայց հենց ընտրությունը ավարտվում է, հօդս են ցնդում: Տեսնես թաղապետը ու նրա պատասխանատուները կհանդուրժեի՞ն էդ հակասանիտարական վիճակը, եթե այն լիներ իրենց բնակության վայրերում: Բայց դե իրենք իշխանավոր մեծամեծներ են, նրանց համար շարքային քաղաքացու հոգսը թեթևացնելը՝ եղած-չեղած: Այսօր էլ ենք զանգել «Վեոլիա ջուր», եկան, նայեցին, ասացին՝ որ տեխնիկայով որ եկել ենք, դրանով գործին օգուտ չենք տա: Գնանք, ուրիշ տեխնիկա վերցնենք ու կգանք: Բայց էդ խոսքերն էլ մի տարի է՝ լսել ենք: Ամոթ է, հետո էլ ասում եք՝ Երևանը սիրում ենք, երևաանցիներին սիրում ենք, եթե էս տեսակ եք Երևանն ու երևանցիներին սիրելու, վայ մեզ»:  

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Վեոլիա ջրից» տեղեկացնում են, որ իրենց միայն այսօր են իրավիճակի մասին ահազանգել՝ 2 ժամ առաջ, ու արդեն հատուկ տեխնիկայով մասնագետները մոտենում են նշված վայր՝ խնդիրը կարգավորելու համար:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր