211652_close_icon
views-count28421 դիտում article-date 22:03 05-10-2023

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. 27-ամյա վարորդը Mitsubishi-ով մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր հայտնվել է դաշտում. կա վիրավոր. ավտոմեքենայում է եղել սիրված ու ճանաչված դերասանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է  տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Զավեն Մկրտչյանը իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Մարգարա Վանաձոր Տաշիր ավտոճանապարհի 49 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս  եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով հայտնվել  դաշտում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Զավեն Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն: 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի, գումարտակի ծառայության տեսուչ Արգամ Մելիքյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ռոման Կարապետյանն ու Սարգիս Բարսեղյանը:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանն ու Ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանը: 

Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով ավտոմեքենայում է եղել նաև սիրված ու ճանաչված դերասան Գևորգ Գրիգորյանը: 

Վիրավորի և նրա կյանքին վտանգ չի սպառնում: 

Ըստ նախնական տեղեկությունների վթարի պատճառը եղել է ավտոմեքենայի հետ տեխնիկական խնդիր առաջանալը:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր