211652_close_icon
views-count37519 դիտում article-date 10:52 04-10-2023

Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում. հայտնաբերվել է 43-ամյա տղամարդու կախված դի. ժամանել է մարզի ոստիկանապետը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 00:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել «Իջևան» բժշկական կենտրոնից և հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Իջևան քաղաքի շինություններից մեկը որտեղ հայտնաբերել են տղամարդու կախված դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Իջևանի բաժնի պետի պարտականությունները կատարող Ա. Խաչատրյանը և Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշ մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մովսիսյանը:

Ոստիկաններն ու քննիչները ժամը 23:30-ի սահմաններում Իջևան համայնքի Մետաղագործների փողոցում գտնվող  շինություններից մեկում  երկաթյա խողովակից պարանով կախված վիճակում հայտնաբերել են տղամարդու դի:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրա մոտ հայտնաբերվել է նաև երկտող՝ ուղղված ընտանիքի անդամներին:

Դեպքի փաստով Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր