Ժամը 18:00-ի դրությամբ Արցախից Հայաստան են եկել 97․735 բռնի տեղահանվածներ
«Ժամը 18:00-ի դրությամբ Արցախից Հայաստան են եկել 97․735 բռնի տեղահանվածներ, 20.609 տրանսպորտային միջոց։ Իրականացվել է 74.382 անձի հաշվառում»,- այդ մասին այսօր մամուլի ասուլի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։