85117 դիտում
23:33 28-09-2023
Ողբերգական ավտովթար Վայոց ձորի մարզում. բախվել են Mercedes-ն ու 01-ը. մահացածն ու վիրավորները Արցախից բռնի ուժով տեղահանվածներ են. ժամանել է մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 114 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 50-ամյա Արտակ Մ.-ի վարած Mercedes մակնիշի և Արցախի Հանրապետության քաղաքացի 72-ամյա Սենորիկ Բ.-ի վարած ВАЗ-2101 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Սենորիկ Բ.-ն և նրա ուղևորներ, Արցախի Հանրապետության քաղաքացիներ 69-ամյա Էլզա Ս.-ն, և 73-ամյա Զաբելա Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինն օգնության են հասել Mercedes-ի վարորդը, քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարներն ու «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Բախան հետևանքով 01-ը դուրս եկել երթևեկելի գոտուց և հայտնվել փոսում:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ տեսուչներ Իսրայել Մարտիրոսյանն ու Մոսի Մնացականյանը:
Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի և օրվա պատասխանատու հերթապահ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը՝ հիվանդանոցից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից Սենորիկ Բ.-ն գիտակցության չգալով մահացել է:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ֆոտոլրագողը հայտնում է, որ 01-ի վարորդն ու ուղևորները Արցախից բռնի ուժով տեղահանվածներ են:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 83+
83+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1150 դիտում
20:26 29-09-2023
Ժամը 18:00-ի դրությամբ Արցախից Հայաստան են եկել 97․735 բռնի տեղահանվածներ
Այս բաժնից
12823 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ