ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղեկություն չունի, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է Ադրբեջանի սահմանին՝ Սյունիքի մարզ մեկնելու փորձի ժամանակ։
«Ես նման տեղեկություն չունեմ, ուստի ոչինչ չեմ կարող ասել այս հարցի վերաբերյալ», - լրագրողների հետ զրույցում ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովը նաև դժվարացել է ասել՝ արդյոք Վարդանյանը Ռուսաստանի քաղաքացիություն ունի։ «Եթե նա դեռ Ռուսաստանի քաղաքացի է, ապա Ռուսաստանի Դաշնությունը կպաշտպանի նրա իրավունքները»,- ասել է Պեսկովը։