3189 դիտում
16:25 04-08-2022
Եթե հարցեր կան, դրանց պետք է պատասխանել. Պեսկովն արձագանքել է խաղաղապահների վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, լրագրողների խնդրանքով, անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօրվա Կառավարության նիստի ընթացքում հնչեցրած հայտարարությանն առ այն, որ այս օրերին տեղի ունեցող և սրանից առաջ տեղի ունեցած մի շարք իրադարձություններ համակարգային բնույթի հարցեր են ի հայտ բերում Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեության առնչությամբ:
Սրան ի պատասխան Պեսկովն ասել է, որ Ռուսաստանի Դաշնության՝ տարբեր մակարդակներով Հայաստանի հետ սերտ շփումները հնարավորություն կտան պարզել այն հարցերը, որոնք Երևանն ունի ռուս խաղաղապահների աշխատանքի վերաբերյալ։
«Կան եռակողմ փաստաթղթեր, որոնք հիմնական ելակետն են: Գլխավորն այն է, որ բոլոր այն պարտավորությունները, որոնք կողմերը ստանձնել են այս փաստաթղթերի շրջանակում, կատարվեն: Եթե հարցեր կան, ապա, իհարկե, դրանց պետք է պատասխանել: Միաժամանակ, սերտ շփումները, որոնք մենք տարբեր մակարդակներում ունենք հայկական կողմի հետ, թույլ կտան պարզաբանել եղած հարցերը»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով tass.ru-ի հարցին։
Հիշեցնենք, որ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Այս օրերին տեղի ունեցող և սրանից առաջ տեղի ունեցած մի շարք իրադարձություններ համակարգային բնույթի հարցեր են ի հայտ բերում։ Բազմիցս եմ ասել, որ ԼՂ-ում ՌԴ զորախմբի ներկայությունն ու գործունեությունն առանցքային գործոն են արցախահայության անվտանգության ապահովման համար և մենք բարձր ենք գնահատում ՌԴ ջանքերը մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման հարցում։
2020 թ-ի նոյեմբերից ի վեր ԼՂ-ում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ վերջին օրերի իրադարձությունները, հայ հանրության շրջանում առաջ են բերում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի բովանդակության և էության հետ կապված հարցեր։ 2020թ-ի դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի կողմիից Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի գրավումը և հայ զինծառայողների գերեվարումը ՌԴ խաղաղապահների ներկայությամբ և թողտվությամբ, 2022թ-ի մարտի 24-ին ԼՂ Փառուխ գյուղի գրավումը խաղաղապահների ներկայությամբ, շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի շարունակական և ահագնացող խախտումները, ԼՂ հայության խաղաղապահների ներկայությամբ ֆիզիկապես և հոգեբանորեն ահաբեկելու դեպքերը պարզապես անընդունելի են։ Այս համատեքստում խիստ անհրաժեշտ է դառնում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը, սա անհրաժեշտ է եղել ի սկզբանե, բայց պետք է խոստովանել, որ այս գործընթացին խոչընդոտել է Ադրբեջանը՝ հրաժարվելով ստորագրել ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի գործունեության մանդատը։ Մենք ակնկալում ենք, որ շփման գծի հատման ցանկացած փորձ կասեցվի ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից, իսկ շփման գծից ներս գտնվող ադրբեջանական ստորաբաժանումները դուրս բերվեն»։

Նմանատիպ նյութեր
2770 դիտում
15:46 27-09-2023
Դմիտրի Պեսկովն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի ձերբակալմանը
6517 դիտում
22:37 11-01-2022
Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է ՀԱՊԿ խաղաղապահների դուրսբերման մասին Տոկաևի հայտարարությանը
Այս բաժնից
1093 դիտում
18:24 22-12-2024
Երկրաշարժ` Թուրքիայում
1180 դիտում
17:48 22-12-2024
Ռուսաստանի կողմից անվտանգության սպառնալիքը լայնածավալ է. Իտալիայի վարչապետ
1063 դիտում
17:33 22-12-2024
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիա նոր իշխանության առաջնորդի հետ