2152 դիտում
22:33 21-10-2019
«Իմ և Արթուր Դավթյանի հեռակա բանավեճի առարկան սա էր»․ Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է Արսեն Բաբայանի ձերբակալմանը
Ձերբակալումը կամ կալանավորումն անթույլատրելի է, եթե տվյալ հոդվածի նկատմամբ կիրառելի է համաներման ակտը, իսկ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի դեպքում այն կիրառելի է։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։
«Երբ մի քանի ամիս առաջ իմ եւ Փաշինյանի շնորհիվ այլեւս գեներալ-լեյտենանտ, ժողովրդի դատախազ Արթուր Դավթյանի միջեւ հեռակա բանավեճ էր ընթանում, նաեւ սա էր վեճի առարկան՝ քրեական գործ հարուցելու, էլ չեմ խոսում ձերբակալման կամ կալանավորման անթույլատրելիության մասին, եթե տվյալ հոդվածի նկատմամբ կիրառելի է համաներման ակտը, իսկ Արսեն Բաբայանի դեպքում այն կիրառելի է։
Մասնագիտությունը գռեհիկ ձեւով մոռացության մատնելը՝ սա է գեներալի գինը։ Ոչ ավել ու ոչ պակաս։ ՀՔԾ-ին չեմ անդրադառնում, նրանցից այլեւս ոչ ոք այլ բան չի սպասում՝ քան հերթական քաղաքական հետապնդվող թողարկելը։
Եվ նրանք Նիկոլ Փաշինյանի հենարանն են»,-նշել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով [url=https://shamshyan.com/hy/article/2019/10/21/1138481/]ձերբակալվել [/url]է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։
Նմանատիպ նյութեր
1681 դիտում
21:35 27-07-2024
Փարիզ-2024․ հայտնի են Վահագն Դավթյանի և Արթուր Դավթյանի գրանցած արդյունքները. ArmSport.am
2773 դիտում
15:46 27-09-2023
Դմիտրի Պեսկովն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի ձերբակալմանը
Այս բաժնից
1369 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
979 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար