211652_close_icon

«Սուտ եք ասում, ձեր երևակայության արդյունքն է»․ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ մայոր Արամ Հովհաննիսյանը՝ լրագրողներին

views-count22430 դիտում article-date 23:29 24-09-2023
Լրագրողները ՀՀ Ներքին գործերի նախարարության ՀՀ ոստիկանապետ, ոստիկանության գեներալ մայոր Արամ Հովհաննիսյանին հարցեր են ուղղել ոստիկանության կողմից ինչպես քաղաքացիների, այնպես էլ լրագրողների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու վերաբերյալ։

«Սուտ եք ասում»,- արձագանքեց Ա․Հովհաննիսյանն այն դիտարկմանը, որ լրագրողների նկատմամբ ուժ է կիրառվել։

Ա․ Հովհաննիսյանը չհամաձայնեց նաև այն պնդմանը, որ ոստիկաններն ակցիայի վայրից անչափահասին բերման ենթարկելիս՝ այնքան ուժեղ են սեղմել պարանոցը, որ քիչ է մնացել՝ խեղդեն նրան։

«Չեն խեղդում։

Ծառայողական քննությամբ, եթե վարույթ լինի, կպարզեն, կասեն։ Դա ձեր երևակայությունն է, որ խեղդում էր, միգուցե բերման էր ենթարկում, ես չեմ տեսել»,- ասաց Ա․ Հովհաննիսյանը։

Նմանատիպ նյութեր