100562 դիտում
12:30 21-09-2023
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աբովյան-Երևան սահմանագծին ավազով բարձված КАМАЗ-ը ինչպես է բախվում բետոնե սյուներին և կողաշրջվում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, որը արձնագրվել է տեսախցիկի կողմից, թե ինչպես է սեպտեմբերի 18-ին Աբովյան-Երևան սահմանագծին ավազով բարձված КАМАЗ-ը, հավանաբար ավտոմեքենայի անսարքության պատճառով, հետընթաց բախվում բնակչի տան բետոնե սյուներին և կողաշրջվում։
Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ КАМАЗ-ը վարել է Արագածոտնի մարզի բնակիչ, 29-ամյա Սասուն Ղ․-ն, ով մարմնական վնասվածքներով շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրողը, ավազով բարձված КАМАЗ-ը Դուրյան 40 փողոցում բախվել է բետոնե սյուներին ու թիթեղյա պարսպին և կողաշրջվել։
Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատար Վահե Պետրոսյանի գլխավորությամբ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել դիզվառելիքի արտահոսքը և տեղում իրականացնում են հերթապահություն։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայության են անցել նույն վաշտի պարեկ Արմեն Վարդանյանը և Էդգար Սաֆարյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավըտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է։
Քանի որ վթարի վայրը խնդրահարույց է, դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Հովհաննես Բաղյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Քննարկվում էր, թե վթարի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժինն է զբաղվելու, թե Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժինը, որտեղ էլ պարզվելու է հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածում հաճախակի են տեղի ունենում ավտովթարներ։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2029 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)