1024 դիտում
16:59 20-09-2023
Ընդդիմությունն էլ կվերածվի կենդանի դիակի, եթե այսօր երեկոյան միասնական ծրագրով հանդես չգա. Լարիսա Ալավերդյան
Նրանք, ովքեր այսօր ասում են, որ վերջ, Արցախը տրված է, սխալվում են երկու առումով: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 20-ին, կառավարության մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, գրում է NEWS.am-ը։
Նա նշեց, որ նախ՝ պատմությունը վերջ չունի. «Այսօր պետք է խոստանանք, որ մենք վերադառնալու ենք մեր հայրենիքը։ Մեր հայրենիքը մերն է, չի կարող լինել ուրիշներինը: Երկրորդ, մենք պետք է հստակեցնենք, որ այս ամենը տեղի է ունեցել Ռիբենտրոպ-Մոլոտով պայմանավորվածությանը հավասար, այդպիսի գաղտնի և հանցավոր պայմանավորվածությունների շնորհիվ:
Այսինքն դա հանցագործություն է և ոչ միայն Հայաստանի այսօրվա իշխանությունների՝ կենդանի դիակների կողմից, այլեւ բոլոր նրանց կողմից՝ Շառլ Միշել, Բորել, Բլիքեն, Լավրով, Զախրովա, որոնք ձևացնում են, որ չեն հասկանում, որ բանավոր որևէ հայտարարության հիման վրա, որը չի անցել իրավական համակարգ, չի կարելի մեջբերումներ անել, թե Հայաստանը համաձայնվել է: Հայաստանը չի համաձայնվել, համաձայնվել է հայատյաց, ամբողջովին ատելությամբ և արյունարբու մի անձնավորության կողմից, որն էն գլխից ատում էր թե արցախահայությանը, թե հայությանը։
Այս իշխանությունները հայությանը տանում են Դեր Զորի ճանապարհով և այն, ինչ տեսնում ենք Արցախում, Դեր Զորի ճանապարհի սկզբն է»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։
Խոսելով ելքերի մասին, նա ասաց. «Խնդիրն այն է, որ մարդիկ չեն կարողացել մինչեւ հիմա միասնական ծրագրով հանդես գալ: Եթե այդ նույն ուժերը այսօր ժամը 7-ին չկարողանան միասնական ծրագրով հանդես գալ, նշանակում է՝ նրանք նույնքան կենդանի դիակներ են, ինչպես իշխանությունները»:

Նմանատիպ նյութեր
2501 դիտում
20:01 08-03-2016
Մոր համար, ով հավատացյալ է, Աստծուց հետո՝ որդին, ով հավատացյալ չէ՝ Աստծուց առաջ՝ որդին. Լարիսա Ալավերդյան
11076 դիտում
19:53 08-04-2016
Անհետ կորածների վերաբերյալ մի օգտագործեք «գերի» բառը. Լարիսա Ալավերդյան
Այս բաժնից
298 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը
493 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները