211652_close_icon
views-count45618 դիտում article-date 19:48 18-09-2023

Արարատի մարզում խոշոր հրդեհի վայրում բնակիչներն ասում էին՝ օրվա հերոսը հրշեջներն են, ովքեր փրկեցին մի ամբողջ թաղամաս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի աշխատակիցներն ու Երևանի և Արարատի մարզի հրշեջ-փրկարարական ջոկատների հրշեջ-փրկարարները իրենց օպերատիվ աշխատանքի արդյունքում ապացուցեցին, որ իրենք օրվա հերոսներն են։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր Արարատի մարզում բենզալցակայանում և հեղուկ գազի լիցքավորման կայանում առաջացած խոշոր հրդեհի դեմ եթե ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբն ու հրշեջ-փրկարարները շատ արագ չարձագանքեին, կրակը տարածվելու էր՝ ընդգրկելով ավելի վտանգավոր հատվածներ և առաջանալու էր ուժգին պայթյուն ու դրա արդյունքում հրդեհի հարևանությամբ գտնվող սեփական տներն ու առևտրի կետերը տուժելու էին։  Հենց դեպքի վայրում քաղաքացիները, տեսնելով, թե ինչպես են փրկարարները պայքարում կրակի տարածման դեմ, ասում էին.

Տեսնելով հրշեջներին, թե ոնց են կռիվ տալիս կրակի լեզուների դեմ, ինչպես արագ հասան հրդեհի վայր ու կանխեցին կրակի տարածումը, կարելի է էս տղերքին համարել այսօրվա հերոսներ։ Ու հենց նրանց աշխատանքի շնորհիվ ամեն ինչ բարեհաջող ավարտվեց։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը՝ այսօր՝ սեպտեմբերի 18-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Երևան-Արտաշատ ավտոճանապարհի Այնթափի և Խարբերդի բաժանարար գոտում գործող բենզալցակայանում և հեղուկ գազի լցակայանում պայթյուն էր տեղի ունեցել հրդեհի բռնկմամբ։Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նավասարդյանը և ոստիկանության Մասիսի բաժնի պետ Ասքանազ Դավթյանը: Դեպքի վայր էին ժամանել մեծ թվով հրշեջ-փրկարարների մի քանի մարտական հաշվարկ, ովքեր պայքարել էին կրակի տարածման դեմ։Կրակը տեսանելի էր անգամ մի քանի հարյուր մետրից։ Այրվում էր 2 բենզինի լիցքավորման կետ, 1 հեղուկ գազի։ Մոտակայքում կար սննդի պահեստ, իրականացվում էր հրդեհի տարածման կանխման աշխատանքներ։Դեպքի վայր էր ժամանել նաև ՓՈւՎ ՀՓԱԿ խումբը։ՄՓՎ պետը պահանջել է օգնություն՝ ջրատար 10 տ։ Դեպքի վայր էր ժամանել նաև թիվ 8 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ։

Ոստիկանությունից տեղեկատվություն էր ստացվել, որ լցակայանից Արտաշատի ԲԿ է տեղափոխվել 1 տուժած։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 300+
300+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր