168899 դիտում
19:06 27-06-2023
Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. հավաքվածներն ասում էին՝ «ընտանիքի հայրը պետք է մոմ վառի, որ պարեկները փրկեցին մի ամբողջ ընտանիքի կյանք». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հունիսի 27-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի ծառայության տեսուչ Արգամ Մելիքյանը, նույն գումարտակի 1-ին վաշտի պարեկ Նվեր Գրիգորյանն ու կրտսեր պարեկ Արթուր Ալեքսանյանը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Օհանավան գյուղի վարչական տարածքում ծառայություն կատարելիս նկատել են, որ Toyota Camry մակնիշի 50 TV 001 համարանիշի ավտոմեքենան երեխա է վարում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները կանգնեցնում են ավտոմեքենան և պարզում, որ վարորդը 13-ամյա տղա է: Կանգնեցնելուց հետո ավտոմեքենայից դուրս է գալիս մի տղամարդ և ասում, որ վարորդը իր որդին է, ինքն իրեն վատ է զգացել, դրա համար էլ ղեկը տվել է երեխային, որ նա վարի:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մեքենայում եղել են նաև վարորդի կինն ու մյուս մանկահասակ երեխան:
Ավտոմեքենան պարեկները տեղափոխեցին ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող տարածք:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վերջին շաբաթներին հանրապետությունում եղել են մի քանի ճանապարհատրանսպորտային պատահարներ, ցավոք նաև՝ ողբերգական ելքով, որոնց վարորդները եղել են անչափահասներ, ու ցավալի է, որ այդ մասին բազմիցս բարձրաձայնվում է, սակայն որոշ ծնողներ կարծում են, թե դժբախտությունը իրենց կշրջանցի, գաղտնիք չէ նաև, որ Օհանավանից դեպի Ուշիի ոլորաններ հատվածում բազմաթիվ ավտովթարներ են տեղի ունեցել, այդ թվում՝ այսօր, ու նշված Toyota-ի վարորդը պետք է հետևություններ անի, իսկ հավաքված քաղաքացիները տեսնելով, որ պարեկները նրա ավտոմեքենան տեղափոխեցին պահպանվող հատուկ տարածք, ասում էին. «Վարորդը պետք է գնա եկեղեցի ու մոմ վառի, որ պարեկները փրկեցին վարորդի, նրա կնոջ և 2 մանկահասակ երեխաների կյանքը»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+