55950 դիտում
15:11 06-12-2022
Խոշոր հրդեհ Լոռու մարզում․ Սպիտակում վագոն-տնակը վերածվել է մոխրակույտի․ ամուսիններն ու նրանց 2 անչափահաս երեխաները հայտնվել են բաց երկնքի տակ, իսկ քաղաքապետարանից ասել են՝ «կարանք 60 հազար դրամ տանք ու 20 հատ «շիֆեռ»»․ ՖՈՌՈԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
4 օր առաջ Սպիտակ համայնքի Պանրագործների փողոցի թիվ 220 հասցեում գտնվող վագոն-տնակում հրդեհ էր բռնկվել: Վաղ առավոտյան ստացած ահազանգից հետո ժամանած փրկարարները մարել են կրակը միայն 2 ժամ անց: Վագոնն տնակն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։ Չեն կարողացել փրկել ոչ կահույք, ոչ հագուստ, ոչ էլ կենցաղային տեխնիկա:
Ընտանիքի հոր՝ Կարեն Ստեփանյանի խոսքով, հրդեհն ամենայն հավանակնությամբ՝ բռնկվել է հոսանքի տատանումից:
Ստեփանյանների ընտանիքն այս վագոն-տնակում ապրում էր 10 տարի: Իրենց համար հարմարություններ էին ստեղծել: Ու կրակը կարճ ժամանակում ամեն ինչ ոչնչացրել է: Վնասի չափը կազմում է մոտ 4 միլիոն դրամ: Հրդեհից հետո ընտանիքը բարեկամնների տանն է ապրում, գնալու տեղ չունեն: Բայց այնտեղ էլ երկար ապրել չեն կարող:
Ընտանիքն օգնության խնդրանքով դիմել է Սպիտակի քաղաքապետարան: Սակայն առաջարկվող օգնությունն այդքան էլ մեծ չէ:
Ընտանիքն այս պահին անելանելի վիճակում է և դիմում է պատկան մարմիններին ու սրտացավ մարդկանց, բնակվելու համար տարածք տրամադրելու և դրամական օգնության համար, որպեսզի կարողանան որևէ տեղ ապրել։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+