211652_close_icon
views-count6022 դիտում article-date 18:14 13-09-2023

Մահացել է բանաստեղծ, արձակագիր Մկրտիչ Սարգսյանի այրին՝ խմբագիր, թարգմանիչ Ելենա Դավթյանը

Ցավով հայտնում ենք, որ սեպտեմբերի 13-ին մահացել է բանաստեղծ, արձակագիր Մկրտիչ Սարգսյանի այրին՝ խմբագիր, թարգմանիչ Ելենա Դավթյանը։

Հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին՝ ժամը 17։00-ից, «Ռոտոնդա» սգո սրահում (հասցե՝ Դավիթ Բեկի 83), իսկ հուղարկավորությունը՝ սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, նույն վայրից։

Ելենա Դավթյանը ծնվել է 1930 թվականին՝ Ալավերդիում, ավարտել է Երևանի պետական մանկավարժական համալսարանը, նրա խմբագրությամբ և թարգմանությամբ լույս են տեսել մի շարք գրքեր։ 

Ելենային

Միայն ասա, որ դու իմն ես, ուրիշ ոչինչ չեմ ուզում,
Տառապանքիս արդար գինն ես, ուրիշ ոչինչ չեմ ուզում․․․

Դու իմ երազն ես լուսեղեն, դու իմ երգը անվախճան,
Միայն ասեմ՝ իմ անգինն ես, ուրիշ ոչինչ չեմ ուզում․․․

Ախ, քո սերը գինու նման հնանալով՝ թնդացավ,
Չհնացող դու իմ հինն ես, ուրիշ ոչինչ չեմ ուզում․․․

Քանի դու կաս այս աշխարհում, աշխարհն աշխարհ կմնա,
Հավերժող երգ, կյանքիս հիմն ես, ուրիշ ոչինչ չեմ ուզում․․․

Մկրտիչ Սարգսյան
1981

Նմանատիպ նյութեր