211652_close_icon
views-count4486 դիտում article-date 18:33 02-05-2023

Մայիսի 2-ը արձակագիր, բանաստեղծ Մկրտիչ Սարգսյանի ծննդյան օրն է

Մայիսի 2-ը արձակագիր, բանաստեղծ Մկրտիչ Սարգսյանի ծննդյան օրն է։

ԴԻՄՈՒՄ ԱՍՏԾՈՒՆ

Մի բուռ արցունք տո՛ւր, որ տամ չոր սրտին,
Ոռոգվի սիրտը երաշտից խանձող,
Քաջություն տուր ինձ` չենթարկվեմ ստին,
Օգնության հասնեմ մարդուն թախանձող…
Մի քիչ հոգս տուր ինձ տամ բախտավորին,
Որ ծանոթանա զրկանքին նաև,
Ամոթի շնորհ այն ախտավորին,
Որ ճգնում է իր ախտով հմայել…
Տո՛ւր ինձ բարություն, տամ չարին համառ,
Որ փորձեմ նրան վնասազերծել,
Որ մարդու միտքը որսալու համար
Չփորձի նրա ուղեղը հերձել…
Տո՛ւր հարստություն, տամ զրկվածներին,
Բալասան տուր ինձ, տամ զարկվածներին,
Տո՛ւր հարսանիքներ, սրտեր միանան,
Հաց հանապազօր` աշխարհ լիանա…
Բախտ տուր, բաժանեմ դժբախտ թշվառին,
Որ հաղթահարի կյանքը դժվարին…
Թե առյուծի սիրտ ընկներ իմ ձեռքը,
Այն ձեզ կտայի, իմ քաջ կորյուններ,
Որ միշտ ղողանջող մեր հայոց երգը
Չհամարձակվեր ոչ ոք արյունել…
Ի վերջո, կուզեի Բանաստեղծ դառնալ,
Խնդրում եմ, Աստվա՛ծ, տո՛ւր ինձ այն կայծը,
Որի զորությամբ մտնեի Պառնաս`
Թխելու հայոց հոգևոր հացը…

Մկրտիչ Սարգսյան

Նմանատիպ նյութեր