211652_close_icon
views-count5090 դիտում article-date 10:07 17-10-2017

Սահմանադրական դատարանի շուրջ հետաքրքիր ինտրիգ է հասունանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ հետաքրքիր ինտրիգ է հասունանում: Լրացել է ՍԴ անդամ Կիմ Բալայանի պաշտոնավարման ժամկետը, և շուտով նա վայր կդնի լիազորությունները: Մինչ այդ, սակայն, օրենսդրության համաձայն՝ նա կարող է ևս վեց ամիս՝ մինչև 2018թ. ապրիլի 15-ը, պաշտոնավարել, քանի որ ՍԴ վարույթում երկու գործերով զեկուցող է: Ու ողջ ինտրիգն այն է, թե որքա՞ն կտևի այդ գործերի քննությունը՝ վեց ամի՞ս, թե՞ ավելի քիչ: Սա կարևոր է, քանի որ 2018թ. ապրիլից ուժի մեջ կմտնի նոր Սահմանադրությունն, ու այդ ժամանակ նշանակված ՍԴ անդամը հնարավորություն կունենա պաշտոնավարել մինչև 70 տարին լրանալը, մինչդեռ գործող Սահմանադրության օրոք նշանակված ՍԴ անդամը 65 տարեկան դառնալուց հետո ստիպված է վայր դնել լիազորությունները: Նշենք, որ ՍԴ անդամի հավանական թեկնածու է համարվում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը, և հիմա նրա «ճակատագիրը» Սերժ Սարգսյանի ձեռքերում է, քանի որ քաղաքական որոշմամբ կարելի է ՍԴ-ին ստիպել արագացնել կամ ձգձգել Կ. Բալայանի վարույթում գտնվող գործերի քննությունը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր