211652_close_icon
views-count20035 դիտում article-date 22:18 06-09-2023

Արտակարգ դեպք Երևանում գործող «Եռանկյունի առկենտ» առևտրի կենտրոնում. ժամանել են մեծ թվով հրշեջներ. պարեկները սահմանազատել են տարածքը. հայտարարվել է «1 Բիս» հրդեհի կանչ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտայի թիվ 210/1 հասցեում գտնվող «Եռանկյունի առկենտ» առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի հրշեջ-փրկարարական թիվ 2-րդ, 4-րդ, 3-րդ, 6-րդ հրշեջ փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ: Տեղում հայտարարվել է հրդեի բարդության «1 Բիս»:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել, ուժեղացված ծառայության են անցել նույն վաշտի պարեկներ Գեղամ Բաբայանն ու Դավիթ Հակոբյանը:

Ժամանել են նաև 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: 

Պարզվել է,  որ «Եռանկյունի առկենտ» առևտրի կենտրոնի թիվ 209 տաղավարում (սեփականատեր Վարդան Գյուլնազյան)՝ երկաթե տարրայում, այրվել է ալյումինի փոշի (27 կգ)։

Հրշեջ-փրկարարները մյուս տարրան տեղափոխել են անվտանգ տարածք։ 

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 98+
98+

Նմանատիպ նյութեր