211652_close_icon
views-count38673 դիտում article-date 19:55 06-09-2023

Գեղարքունիքում պարեկային ծառայության ջրային պարեկները Սևանա լճում օրինախախտների և ձկնագողության դեմ պայքարելու են նավերով. ՊԾ ավագ տեսուչն էլ ուզում է դառնալ «Նավապետ Նեմո». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակ է տեղափոխվել ռուսական արտադրության 2 նավակ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ նավակներով Սևանա լճում ծառայություն են կատարելու ջրային պարեկները։

Արդեն կան թեկնածուներ, որոնք ցանկություն ունեն դառնալ ջրային պարեկներ, քանի որ հսկելու են Սևանա լճում օրինախախտ քաղաքացիներին, որպեսզի չզբաղվեն ապօրինի ձկնորսությամբ, իսկ անհրաժեշտության դեպքում էլ, Աստված մի արասցե, եթե մարդ անցնի ջրի վտանգավոր եզրագիծը, իրենք կարողանան շուտ հասնել ու տեղում իրականացնել հսկողություն, որպեսզի ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության ջրափրկարարները առանց խոչընդոտի իրենց աշխատանքը կատարեն։

Գ. Շամշյանի տեղեկություններով ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ավագ տեսուչ Ներսես Գրիգորյանը ցանկություն է հայտնել, որպեսզի դառնա ջրային պարեկ և իզուր չէ, որ նրա սիրած ֆիլմն է դեռ խորհրդային տարիներից հայտնի «Նավապետ Նեմո»-ն։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր