211652_close_icon
views-count8762 դիտում article-date 16:49 08-05-2017

Տարոն Մարգարյանը ցավակցական ուղերձ է հղել ճարտարապետ Ալբերտ Սոխիկյանի մահվան կապակցությամբ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ցավակցական ուղերձ է հղել ճարտարապետ Ալբերտ Սոխիկյանի մահվան կապակցությամբ։ Ուղերձում ասվում է. «Ցավով տեղեկացա, որ կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ, մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկի՝ Երևանի զինանշանի հեղինակ Ալբերտ Սոխիկյանը: Հայտնի նկարիչ-ճարտարապետն ուրույն դեր ուներ արդի Հայաստանի մշակութային կյանքում: Ալբերտ Սոխիկյանը մեծ ներդրում է ունեցել նաև Երևանի հոգևոր-մշակութային կերպարի ձևավորման գործում: 1993-97թթ. նա եղել է Երևանի գլխավոր նկարիչը: Խորապես ցավակցում եմ Ալբերտ Սոխիկյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին»։

Նմանատիպ նյութեր