211652_close_icon
views-count1366 դիտում article-date 11:35 04-09-2023

Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը Թուրքիայի և Խորվաթիայի դեմ խաղերին ընդառաջ

Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:

Սեպտեմբերի 3-ին հավաքին միացել էին հետևյալ ֆուտբոլիստները՝

Օգնյեն Չանչարևիչ - «Ալաշկերտ» 
Արսեն Բեգլարյան - «Արարատ-Արմենիա» 
Վարազդատ Հարոյան - «Աստանա»
Կամո Հովհաննիսյան - «Աստանա»
Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»
Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»
Սերգեյ Մուրադյան - «Նոա»
Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»
Վբեյմար Անգուլո - «Ալաշկերտ»
Արտակ Դաշյան - «Փյունիկ»
Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ»
Արթուր Սերոբյան - «Կասա-Պիա»

Ավելի ուշ թիմին միացել են Գեորգի Հարությունյանը (Կրասնոդար), Էդուարդ Սպերցյանը (Կրասնոդար), Ուգոչուկվու Իվուն (Ռուբին) և Ստանիսլավ Բուչնևը (Փյունիկ)։

Սեպտեմբերի 4-ին թիմին կմիանան Հրանտ-Լեոն Ռանոսը (Բորուսիա), Նաիր Թիկնիզյանը (Լոկոմոտիվ), Լուկաս Սելարայանը (Ալ-Ֆաթեհ) և Նորբերտո Բրիասկո Բալեկյանը (Բոկա Խունիորս):

Սեպտեմբերի 5-ին հավաքականի շարքերը կհամալրեն Անդրե Չալըշըրը (Բրոմապոյկարնա), Ստյոպա Մկրտչյանը (Օսիեկ), Տիգրան Բարսեղյանը (Սլովան), Վահան Բիչախչյանը (Պոգոն) և Սարգիս Ադամյանը (Քյոլն):

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 8-ին մրցակցի հարկի տակ կխաղա Թուրքիայի հավաքականի դեմ, իսկ սեպտեմբերի 11-ին սեփական հարկի տակ կընդունի Խորվաթիայի հավաքականին։ 

Նմանատիպ նյութեր