211652_close_icon
views-count1649 դիտում article-date 18:10 20-01-2021

Ֆուտզալ. Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հունվարի 20-27-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: ԵՎՐՈ 2022-ի որակավորման խմբային փուլում մեր ընտրանին նախ հունվարի 29-ին կհյուրընկալվի Ռուսաստանի հավաքականին, ապա փետրվարի 3-ին Երևանում կհյուրընկալի Ֆրանսիայի հավաքականին։ Ազգային թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին։ Լուան Բարբոսա – «Ֆունդաո» (Պորտուգալիա) Էմին Ղարաբեքյանս – «Մոբելկարիմի» (Իրան) Ռոբերտ Բոյարկին – «Ռոստով» (Ռուսաստան) Սարո Գալստյան – «Լեո» Գարեգին Մաշումյան – «Լեո» Համլետ Մանուկյան – «Սիբիրյակ» (Նովոսիբիրսկ, Ռուսաստան) Սարգիս Մարգարյան – «Բորիսով-900» (Բելառուս) Վլադիմիր Սանոսյան – «Դինամո» (Սամարա, Ռուսաստան) Դավիթ Ասլանյան – «Սիպար» (Տաջիկստան) Արթուր Մելքոնյան – «Ստոլիցա» (Բելառուս) Էնրիկե Դա Սիլվա – «Բեթուն» (Ֆրանսիա) Վիկտոր Դե Սոուզա – «Լյուբավա» (Լեհաստան) Ռաֆիկ Բաղդասարյան – «Սիգմա-Կ» (Ռուսաստան) Ջոնաթան Բրունո Սանտիագո – «Դինամո» (Մոսկվա, Ռուսաստան) Ռաֆիկ Մելիքյան – «Արարատ-Արմենիա» Նիկիտա Խրոմիխ – «Դինամո» (Սամարա, Ռուսաստան) Դենիս Նևեդրով – «Տյումեն» (Ռուսաստան)

Նմանատիպ նյութեր