211652_close_icon
views-count1636 դիտում article-date 15:06 11-11-2020

Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը

Հայաստանի ազգային հավաքականը սկսել է նախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Նախապես հրապարակված ֆուտբոլիստների ցանկում տեղի են ունեցել փոփոխություններ: Կորոնավիրուսի դրական թեստի պատճառով հավաքականին չեն միանա դարպասապահներ Արսեն Բեգլարյանը և Անատոլի Այվազովը, պաշտպան Ռոբերտ Հակոբյանը: Արդեն հայտնի պատճառով հավաքականին չի կարող միանալ նաև Հենրիխ Մխիթարյանը: Հավաքականին են միացել «Գանձասար-Կապանի» դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը և «Արարատ-Արմենիայի» դարպասապահ Վարդան Շահատունին: Գևորգ Ղազարյանը և Հովհաննես Համբարձումյանը հավաքականին կմիանան այսօր երեկոյան: Այսպիսով, ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը հետևյալ կազմով. Դարպասապահներ Դավիթ Յուրչենկո – «Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան) Գրիգոր Մելիքսեթյան – «Գանձասար-Կապան» Վարդան Շահատունի – «Արարատ-Արմենիա» Պաշտպաններ Հովհաննես Համբարձումյան – «Անորտոսիս» (Կիպրոս) Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան) Արման Հովհաննիսյան – «Տոբոլ» (Ղազախստան) Վարազդատ Հարոյան – «Տամբով» (Ռուսաստան) Անդրե Չալըշըր – «Գյոթեբորգ» (Շվեդիա) Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ» Սերոբ Գրիգորյան – «Փյունիկ» Հայկ Իշխանյան – «Գանձասար-Կապան» Անդրանիկ Ոսկանյան – «Վան» Կիսապաշտպաններ Էդգար Բաբայան – «Հոբրո» (Դանիա) Գևորգ Ղազարյան – «ԱԵԼ» (Լիմասոլ, Կիպրոս) Արշակ Կորյան – «Խիմկի» (Ռուսաստան) Տիգրան Բարսեղյան – «Աստանա» (Ղազախստան) Վահան Բիչախչյան - «Ժիլինա» (Սլովակիա) Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ» Անգուլո Վբեյմար – «Գանձասար-Կապան» Հակոբ Հակոբյան - «Ուրարտու» Սոլոմոն Ուդո – «Արարատ» Կարեն Մուրադյան – «Արարատ» Աղվան Պապիկյան - «Արարատ» Հարձակվողներ Ալեքսանդր Կարապետյան - «Տամբով» (Ռուսաստան) Սարգիս Ադամյան - «Հոֆենհայմ» (Գերմանիա) Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերին կանցկացնի 2 հանդիպում: Նոյեմբերի 15-ին՝ ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով)՝ Թբիլիսիի «Դինամո» մարզադաշտում, կկայանա ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի 5-րդ տուրի Վրաստան-Հայաստան հանդիպումը, իսկ նոյեմբերի 18-ին՝ ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով)` Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտում՝ վերջին տուրի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը:

Նմանատիպ նյութեր