211652_close_icon
views-count958 դիտում article-date 20:09 02-09-2023

Համաշխարհային բանկը 232 մլն դոլար է հատկացնում Ուկրաինային

Համաշխարհային բանկը 232 միլիոն դոլար է հատկացրել Ուկրաինային բնակարանների շտապ վերանորոգման համար: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնում է Ուկրաինայի վերաինտեգրման նախարարությունը։

«Համաշխարհային բանկը 232 միլիոն դոլար է հատկացրել Ուկրաինային տների շտապ վերանորոգման համար: «Տների վերանորոգումը մարդկանց իրավունքների և հնարավորությունների համար» ծրագրի շրջանակներում ավելի քան 100,000 ուկրաինական ընտանիքներ կկարողանան օգնություն ստանալ տների վերանորոգման համար»,-ասվում է նախարարության հայտարարության մեջ:

Նախարարության տվյալներով՝ հինգ մարզերում նախատեսվում է վերանորոգել շուրջ 98 հազար տուն և 8 հազար բնակարան։

Նախարարության տվյալներով՝ Ուկրաինայում տուժել է մոտ 1,4 միլիոն տուն, որտեղ ապրում է 3,5 միլիոն մարդ։

Նմանատիպ նյութեր