ԱՄՆ-ը Ուկրաինային հավելյալ 48 մլն դոլար օգնություն է հատկացնում
Միացյալ Նահանգները Ուկրաինային հավելյալ 48 մլն դոլարի օգնություն է որոշել տրամադրել: Այս մասին այսօր հայտարարել է Կիևում Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդմնակալությանը ներկա գտնվող ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը:
Նա նշել է, որ գումարի մեծ մասն ուղղվելու է երկրում բարեփոխումների իրականացման աշխատանքներին, իսկ մյուս մասը՝ սահմանային ծառայության ամրապնդմանը: Տրվելիք օգնության և արդեն իսկ հատկացված օգնության ընդհանուր չափը կազմում է 184 մլն դոլար:
Բացի այդ, Բայդենը նաև հայտարարել է Վրաստանին և Մոլդովային հատկացվելիք 8 մլն դոլարի աջակցության մասին, որոնք նույնպես ուղղվելու են այդ երկրների տնտեսության և ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը: