211652_close_icon
views-count33537 դիտում article-date 19:29 02-09-2023

Երևանի գնդի պարեկներն իրականացրել են «դրիֆտ անել չգիտես, խաղեր մի տուր» օպերացիան. իրեն անորսալի համարող BMW-ի վարորդը երկու ոտքով ընկավ պարեկների թակարդը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները Երևանում իրականացրել են «դրիֆտ անել չգիտես, խաղեր մի տուր» օպերացիան: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ ՊԾ պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի հանձնարարականով ՊԾ Երևանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի և նույն գնդի 3-րդ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ  է իրականացվել օպերացիան:

Պարեկային ծառայությունում տեղեկություներ են ստացել, որ BMW մակնիշի ավտոմեքենան տևական ժամանակ է չարամտորեն խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները, իսկ երեկ էլ Բրազիլիայի հրապարակում հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով բարձր արագությամբ մի քանի անգամ պտույտներ (դրիֆտ) է կատարել: 

Պարեկները տեղում կանգնեցնում են վարորդին և պարզվում է, որ նա նաև զրկված է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից: Ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը, ով Երևանի բնակիչ 22-ամյա Հովսեփ Ադամյանն է, ներկայացվում է Ոստիկանության Մալաթիայի բաժին: 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր