211652_close_icon
views-count1627 դիտում article-date 11:41 22-02-2022

Իրանի Գերագույն դատարանի նախագահը իր գոհունակությունն է հայտնել ՀՀ իշխանությունների գործադրած ջանքերի համար

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն Իրանի Իսլամական Հանրապետությունում հանդիպում է ունեցել ԻԻՀ Գերագույն դատարանի նախագահ Սեյեդ Ահմադ Մորթազավի Մողադամիի հետ:

ԱՆ-ից հայտնում են, որ Իրանի գերագույն դատարանի նախագահը իր գոհունակությունն է հայտնել ՀՀ իշխանությունների գործադրած ջանքերի համար տարածաշրջանում խաղաղությունը վերականգնելու և կայունություն հաստատելու ուղղությամբ:

ԻԻՀ գերագույն դատարանի նախագահը սիրով ողջունել է ՀՀ պատվիրակության այցը բարեկամ Իրան և նախարարին է ներկայացրել ԻԻՀ դատական համակարգը, մասնավորապես՝ ԻԻՀ գերագույն դատարանի գործառույթների շրջանակը:

Փոխադարձաբար ՀՀ արդարադատության նախարարի կողմից ներկայացվել է ՀՀ դատական համակարգը, ՀՀ արդարադատության նախարարի գործառույթների շրջանակը, Սահմանադրական բարեփոխումների կարևորությունը և Դատական համակարգի բարեփոխումների տեսլականը՝ միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա այն առավել գործուն դարձնելու առումով:

ԻԻՀ գերագույն դատարանի նախագահը հատուկ շնորհակալություն է հայտնել ԻԻՀ 7 դատապարտյալների պատժի հետագա կրման նպատակով հայրենիք վերադարձնելու համար նախարարի ջանքերի համար և հույս է հայտնել շարունակական համագործակցության։

Նմանատիպ նյութեր