211652_close_icon
views-count955 դիտում article-date 23:29 30-08-2023

Վաղը «ՀայաՔվե» նախաձեռնության ստորագրահավաքի արդյունքները ներկայացնում ենք ԿԸՀ-ին․ Մենուա Սողոմոնյան

«Համախմբում» շարժման խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան էջում հայտնում է․

«Սիրելի հայրենակիցներ, վաղը՝ ժամը 11:00-ին ՀայաՔվե նախաձեռնության ստորագրահավաքի արդյունքները ներկայացնում ենք Կենտրոնական ընտանեկան հանձնաժողովին։ Սիրով հրավիրում ենք մասնակցել միջոցառմանը։

Սկսվում է ՀայաՔվե նախաձեռնության երկրորդ փուլը։ Մեր նպատակն է օրենքի նախագիծն անցկացնել Ազգային Ժողովում։ Դա հնարավոր կլինի, եթե նախաձեռնության համար ստորագրած յուրաքանչյուր քաղաքացի տեր կանգնի իր ստորագրությանը։ Երբ և ինչպես, ընթացքում կտեղեկացնենք։ Այս պահին կարևոր է գիտակցել, որ մեզնից յուրաքանչյուրից կախված է.

*Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող փաստաթղթի ստորագրումը կանխելը,
*փաշինյանական վարչախմբին գրողի ծոցն ուղարկելը,
* Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի հարցով բանակցային ռազմավարությունը փոխելը»,- գրել է Սողոմոնյանը։ 

Նմանատիպ նյութեր